Ռուս-վրացական սահմանին ավելի քանի հազար բեռնատար է կուտակվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան հազար բեռնատար մեքենա է կանգնած Հյուսիսային Օսիայի ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետով անցնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը:

«Հանրապետության ավտոճանապարհներին իրավիճակը կայուն է, վրացական ռազմական ճանապարհին և Անդրկովկասյան ավտոճանապարհին երթևեկությունը սահմանափակ է, մաքսային և սահմանային ծառայություններն աշխատում են բնականոն հունով, Վերին Լարսի միջազգային անցակետով անցնելու համար սպասվող հերթը հազար 23 միավոր ծանր մեքենա է»,- ասել է Տոմաևը Հյուսիսային Օսիայի կառավարությունում կայացած աշխատակազմի նիստում։

Վերին Լարսի անցակետը Վրաստանի ռազմական ճանապարհի վրա է: Այն ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը Ռուսաստանի հետ։

Հայերեն Русский

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել