Հասարակական

ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, մարդկանց հոսքը հիմնականում դադարել է․ Նազելի Բաղդասարյան

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, մարդկանց հոսքը հիմնականում դադարել է․ Նազելի Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից Հայաստան հոկտեմբերի 2-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 100 հազար 520 անձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

« Նախորդ օրվանից ցուցանիշը գրեթե չի փոխվել և սա նշանակում է, որ մարդկանց հոսքը հիմնականում դադարել է և Լեռնային Ղարաբաղում մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության որոշ զանգված։ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 107 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ արդեն հաշվառում են անցել 89 հազար 107 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում