Ռոստելեկոմը Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրում է ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան Ռոստելեկոմի ծառայություններից 4 ամիս շարունակ անվճար օգտվելու հնարավորություն։

Առաջարկի շրջանակում հնարավոր է միանալ Մոնո կամ R-max փաթեթներից յուրաքանչյուրին և օգտվել ինտերնետի և հեռուստատեսության ծառայություններից՝ ստանալով նաև փաթեթներում ներառված բոլոր առավելությունները։ Առաջարկը գործում է ինչպես տարեկան, այնպես էլ անժամկետ պայմանով ծառայություններին միանալու դեպքում։

«Շատ կարևոր է, որ ներկա ծանր իրավիճակում յուրաքանչյուրս առավելագույն ջանք ներդնենք մեր հայրենակիցներին հնարավոր բոլոր միջոցներով օժանդակելու համար։ Ներկայանալով այս առաջարկով՝ կոչ ենք անում բոլոր անհատներին և կազմակերպություններին աջակցել մեր հայրենակիցներին` հեշտությամբ հաստատվելու նոր միջավայրում։ Մենք ներգրավված ենք միևնույն նպատակին ուղղված մի շարք այլ նախաձեռնություններում ևս»,- նշեց Ռոստելոկոմ Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Բացի անվճար ծառայություններից Ռոստելեկոմ Հայաստանը նաև հանգանակել է ընդհանուր 10 000 000 ՀՀ դրամ «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամին‎ և «ՐեԱրմենիա» ՀԿ-ին՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության նախագծերին աջակցելու նպատակով։

Մանրամասները՝ rostelecom.am կայքում:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում