Ցանկալի կլինի, որ ՊԲ զինծառայողները ծառայության ընդունվեն Հայաստանի ՊՆ-ում. փոխնախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարության համար ցանկալի կլինի, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնք Պաշտպանության բանակի զինծառայողներ են եղել, ծառայության ընդունվեն ՊՆ-ում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն՝ անդրադառնալով հարցին, թե ԼՂ-ից բռնի տեղահանված զինվորականներին ինչո՞վ կաջակցի, որ ծառայեն Հայաստանում բանակում:

«Մեզ համար շատ ցանկալի կլինի, որ Պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում, որովհետև իրենք մեր հայրենակիցներն են, և իրենց փորձը, զինվորական գիտելիքները ծառայեցնեն ՀՀ զինված ուժերին»,-ասաց Սարգսյանը:

Նա հավելեց, որ այս առումով ՊՆ-ն պետք է ուսումնասիրություն իրականացնի: Եվ այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենան ընդգրկվել ՀՀ ԶՈՒ-ում ծառայության, Հայաստանի ՊՆ-ն ամեն ինչ կանի, որ այդ հնարավորությունը ստանան: Փոխնախարարը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների մեջ օրակարգային է աշխատանք գտնելու հարցը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել:Հայաստան սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ ժամանել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 84 հազար 770 անձ:

Հայերեն English Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել