Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակը ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը խիստ դատապարտել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Շոն Օ'Ֆերգհեյլին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը, անչափ կարեւորելով Հայաստանի եւ Իռլանդիայի խորհրդարանների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը, հատուկ ընդգծել է ակտիվ համագործակցության հրամայականը:

«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը` հավելելով, որ Ադրբեջանն առաջնորդվում է անպատժելիության մոտեցմամբ:

«Իռլանդացի գործընկերը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան եւ զանգվածային ոճրագործությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ծավալուն քննարկումներ են ընթացել Հայաստան տեղափոխվող ԼՂ տեղահանված բնակչության կարիքների, իրավունքների եւ հետագա ճակատագրի շուրջ: Իռլանդացի գործընկերը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որի հետ սերտ կապեր հաստատելն անհրաժեշտություն է, եւ այն պետք է սկսել հենց միջխորհրդարանական հարաբերություններից: Նա խաղաղության հասնելու միակ ճանապարհ է համարել սեղանի շուրջ բանակցություններ վարելը՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում հակամարտությունների լուծման հարցում ներդնել իր ջանքերը:

«Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հասցեագրվեն եւ միջազգայնորեն երաշխավորվեն»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հայերեն Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան