Իշխանություններին և ընդդիմությանը ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը ՀՀ-ում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից․ Լևոն Տեր-Պետրոսյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է Հայաստանի ընդդիմության՝ ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այդ մասին մեկնաբանություն է տարածել՝ նշելով․ «Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը:

Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից»:

Հայաստանի ընդդիմադիր ուժերը սեպտեմբերի 20-ից սկիզբ առած ակցիաները դադարեցնելու և հանրահավաքները հետաձգելու որոշում են կայացրել սեպտեմբերի 26-ին՝ հայտարարելով, որ իրենց որոշումը հետապնդում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիների հումանիտար խնդիրների հարցում իրենց աջակցությունը ցուցաբերելու նպատակը։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով