ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար դիտարկվում է սննդի քարտերի թողարկման հարցը. թոշակառուները կվճարվեն ՀՀ թոշակային համակարգին համապատասխան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձանց համար կառավարությունը դիտարկում է սննդի քարտերի թողարկման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բացի օթևանի տրամադրման ծրագրից՝ կառավարությունը դիտարկում է նաև սննդի քարտերի թողարկման հարցը: Մեր տրամադրած օթևաններում կտեսնենք, թե էլ ինչ լրացուցիչ անհրաժեշտություններ և կարիքներ կան և հաջորդ փուլում կփորձենք հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների շահառու քաղաքացիներին ներառել ՀՀ սոցիալական ծառայությունների ցանկում»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով, օրինակ, թոշակառուները կվճարվեն ՀՀ թոշակային համակարգին համապատասխան: Վարչապետը հավելեց՝ պետք է ձգտել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ներառել հետվճարի համակարգում:

Վարչապետի հավաստմամբ՝ այս պահին աշխատաշուկան բավականին ակտիվ է, գործադիրը պետք է աջակցի նաև մասնագետներին իրենց ոլորտներում աշխատանք գտնել, ովքեր որոշակի ոլորտում գործունեություն չեն ծավալել, ապա կապահովվեն այլ արժանապատիվ աշխատանքով:

Կառավարությունն ուշադրություն է դարձնելու նաև բռնի տեղահանվածների կրթության, առողջապահական հարցերին:

Հայերեն

Հայաստանը Գերմանիային է հանձնել ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձին

ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացման գործընթացում տեղի են ունեցել փոփոխություններ

Մոլդովայի նախագահը նոր վարչապետի պաշտոնակատար է նշանակել. Moldpres

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ

ԵՄ 2028-2034 թթ. ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոն. ֆոն դեր Լայեն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը

Թրամփի և Էրդողանի հանդիպման հիմնական թեմաներից մեկը կլինի իրավիճակը Հարավային Կովկասում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին