Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար դիտարկվում է սննդի քարտերի թողարկման հարցը. թոշակառուները կվճարվեն ՀՀ թոշակային համակարգին համապատասխան

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար դիտարկվում է սննդի քարտերի թողարկման հարցը. թոշակառուները կվճարվեն ՀՀ թոշակային համակարգին համապատասխան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձանց համար կառավարությունը դիտարկում է սննդի քարտերի թողարկման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բացի օթևանի տրամադրման ծրագրից՝ կառավարությունը դիտարկում է նաև սննդի քարտերի թողարկման հարցը: Մեր տրամադրած օթևաններում կտեսնենք, թե էլ ինչ լրացուցիչ անհրաժեշտություններ և կարիքներ կան և հաջորդ փուլում կփորձենք հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների շահառու քաղաքացիներին ներառել ՀՀ սոցիալական ծառայությունների ցանկում»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով, օրինակ, թոշակառուները կվճարվեն ՀՀ թոշակային համակարգին համապատասխան: Վարչապետը հավելեց՝ պետք է ձգտել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ներառել հետվճարի համակարգում:

Վարչապետի հավաստմամբ՝ այս պահին աշխատաշուկան բավականին ակտիվ է, գործադիրը պետք է աջակցի նաև մասնագետներին իրենց ոլորտներում աշխատանք գտնել, ովքեր որոշակի ոլորտում գործունեություն չեն ծավալել, ապա կապահովվեն այլ արժանապատիվ աշխատանքով:

Կառավարությունն ուշադրություն է դարձնելու նաև բռնի տեղահանվածների կրթության, առողջապահական հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում