Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հարցը ևս դասվում է Հռոմի ստատուտին ենթակա հանցագործությունների շարքին. Եղիշե Կիրակոսյան

3 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հարցը ևս դասվում է Հռոմի ստատուտին ենթակա հանցագործությունների շարքին. Եղիշե Կիրակոսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով հիշեցրեց, որ կառավարությունը Հռոմի ստատուտին վերաբերվող նախագծին հավանություն է տվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին։

«Այդ պահին նախագծին հավանություն տալը պայմանավորված էր 2022 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացրած լայնածավալ ագրեսիայով և ագրեսիայի ընթացքում կատարված մի շարք կոպտագույն հանցագործություններով։ Կհիշեք՝ Սև լճի շրջանում տեղի ունեցած հայ զինծառայողների զազրելի գնդակահարությունը և այլ պատերազմական հանցագործությունները»,-ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ միջազգային քրեական դատարանը իրավազորություն ունի պատասխանատվության ենթարկել մի շարք հանցագործությունների համար, մասնավորապես՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ռազմական ագրեսիայի։

«Ցավոք, այս նախագծի անհրաժեշտությունը կրկին հիմնավորվում է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենում նաև այսօր և Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները բռնի տեղահանվում են և գալիս են Հայաստան։ Կարծում ենք, որ սա ևս Հռոմի ստատուտի ենթակա հանցագործությունների շարքին է դասվում»,-ընդգծեց Կիրակոսյանը։

Ըստ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի՝ Հռոմի ստատուտի վավերացումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանն ամբողջությամբ անդամակցել Միջազգային քրեական դատարանին։

«Պարզ է, որ հիմնական թիրախը Ադրբեջանի կողմից կատարվող հանցագործությունների պատասխանատվության համար նոր լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմ գործարկելն է, նաև Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ կանխարգելիչ մեխանիզմ ունենալն է։ Վստահ ենք, որ կանոնադրության վավերացումը կստեղծի ևս մեկ լրացուցիչ իրավական կանխարգելիչ մեխանիզմ Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնադրության իրավազորությանը ենթակա ծանրագույն հանցագործությունների կատարումը կանխարգելելու տեսանկյունից։ Սա պակաս կարևոր նպատակ չէ անվտանգության խնդիրները լուծելու առումով»,-ասաց Կիրակոսյանը։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:

Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում