Միջազգային

Իրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով կա 100 զոհ, 150 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Իրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով կա 100 զոհ, 150 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրաքի հյուսիսային Նինվե նահանգում հարսանեկան խնջույքի ժամանակ տեղի ունեցած հրդեհն առնվազն 100 մարդու կյանք է խլել, 150 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

_131263071_gettyimages-1691117532.jpg (148 KB)

Հարսանիքի սրահում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 26-ին, տեղի ժամանակով մոտ 22:45-ին։ Առայժմ հայտնի չէ, թե որն է դարձել հրդեհի բռնկման պատճառը, սակայն նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակը սկսել է տարածվել հրավառությունից հետո։

_131263349_2023-09-27t012030z_297993706_rc2ng3axqvl6_rtrmadp_3_iraq-fire-1.jpg (98 KB)

Ըստ երկրի առողջապահական ոլորտի պաշտոնյաների՝ վիրավորներից 50-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տուժածների մեծ մասը երիտասարդ տղամարդիկ և կանայք են։

Իրաքի վարչապետը հրահանգել է հետաքննել հրդեհի պատճառները և աջակցություն տրամադրել տուժածներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում