Հասարակական

ԼՂ-ում պայթյունից տուժածներից 67-ը Երևանի այրվածքաբանության կենտրոնում են

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ում պայթյունից տուժածներից 67-ը Երևանի այրվածքաբանության կենտրոնում են

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 67-ը բուժում են ստանում Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այրվածքաբաններին միացել են նաև այլ նեղ մասնագետներ, և միասնական աշխատանք է տարվում, որպեսզի բոլոր կարիքները մեկ վայրում հնարավոր լինի ապահովել»,-ասաց նախարարը:

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Տուժել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում