Հասարակական

ԼՂ-ից ժամանող յուրաքանչյուր մարդ պետք է վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ. Տիգրան Խաչատրյան

4 րոպեի ընթերցում

ԼՂ-ից ժամանող յուրաքանչյուր մարդ պետք է վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ. Տիգրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը գործարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները լուծելու համար մեխանիզմները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող աջակցության աշխատանքները։

Փոխվարչապետը հիշեցրեց, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերից վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրներով զբաղվող հատուկ աշխատանքային խումբ, որը անցած ինը ամիսների ընթացքում տարբեր բնույթի խնդիրներ էր փորձում լուծել։

«Հիշեցնեմ, որ երբ Լաչինի միջանցքը արգելափակվեց և առևտրային նշանակության բեռների հոսքը դադարեց, երկու խնդիր առաջացավ։ Առաջին խնդիրն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները պետք է փորձեին հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի բնակչությունը ժամանակին ապահովված լիներ սննդով և առաջին անհրաժեշտության ապրանքներով։ Մինչև հունիս ամիսը ներառյալ՝ որոշակի բեռների շարժ կար. հիմնականում խաղաղապահ առաքելության միջոցով հումանիտար բեռները հասնում էին և բնակչությանը ապահովում առաջին անհրաժեշտության ապրանքներով, իսկ հունիս ամսից ի վեր այդպիսի շարժը ընդհատվեց։

Մեր խմբի աշխատանքները համապատասխանաբար փոխվել են այդ ընթացքում. եթե առաջին ամիսների ընթացքում առավելապես կենտրոնացրել էինք մեր ջանքերը մատակարարումները կանոնավոր կազմակերպելու վրա, ապա վերջին երեք ամիսների ընթացքում փորձում էինք ուղիներ գտնել, թե ինչպես կարելի է հումանիտար նշանակության բեռները ֆիզիկապես հասցնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Հուլիսի 15-ին տեսնելով, որ հումանիտար իրավիճակը փակուղային է՝ Կառավարությունն անհրաժեշտ համարեց այդ հարցի վերաբերյալ միջազգային տեսանելիությունը բարձրացնել, դեպի Լաչինի միջանցք՝ Կոռնիձոր գյուղ ուղարկվեց 19 բեռնատարներով շարասյուն՝ շուրջ 400 տոննա մարդասիրական բեռներով, որոնք մի կողմից առաջին անհրաժեշտության ապրանքներն էին: Դրանք պետք է հասնեին ԼՂ բնակչությանը: Մյուս կողմից՝ խորհրդանշական իմաստ ուներ, որովհետև պետք էր աշխարհի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ այդ միջանցքը փակ է և առաջին անհրաժեշտության սննդամթերքը և ապրանքները չեն հասնում»,- մանրամասնեց փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ երեք օր է, ինչ աշխատանքային խմբի անելիքների շրջանակը փոխվել է։

«Գիտեք, որ երրորդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվում են քաղաքացիները. մեծաթիվ մարդիկ են տեղափոխվում Հայաստան։ Անհրաժեշտ է այդ մարդկանց դիմավորել, պարզել նրանց առաջնային կարիքները և օրվա ընթացքում 24 ժամ անընդմեջ աշխատելով՝ ուղղորդել, տեղավորել և ամենաառաջնային նշանակության խնդիրները կարգավորել»,- ասաց Խաչատրյանը։

Փոխվարչապետն ընդգծեց՝ Կառավարությունն առաջնային է համարում մարդկանց կեցության պայմանները ապահովելու խնդիրը։

«Ամենաառաջին խնդիրը, որը կարճաժամկետ կտրվածքում դրել ենք, այն է, որ ժամանող յուրաքանչյուր մարդ վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ։ Առաջին հարցը, որ դիմավորելու պահին փորձում ենք պարզել՝ մարդիկ գիտե՞ն ,թե ուր են գնալու, արդյոք ունե՞ն կեցության վայր, որտեղ կարող են տեղավորվել, թե՞ անհրաժեշտ է մեր աջակցությունը։ Իհարկե, նաև մենք քայլեր ենք ձեռնարկել այդ ուղղությամբ։ Նրանք, ովքեր կարիք ունեն, որ բնակատեղիով և կեցավայրով ապահովված լինեն, հենց սահմանակետում ուղղորդում ենք»,- եզրափակեց Խաչատրյանը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հայաստանում վերջին տվյալներով աշխատանքի է անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 300 անձ. փոխվարչապետ

Հայաստան

Հայաստանում վերջին տվյալներով աշխատանքի է անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 300 անձ. փոխվարչապետ

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Աղետի գոտում տարբեր աստիճանի վնասներ են կրել շուրջ 100 իրավաբանական անձինք. փոխվարչապետ

Հայաստան

Աղետի գոտում տարբեր աստիճանի վնասներ են կրել շուրջ 100 իրավաբանական անձինք. փոխվարչապետ

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում