Հասարակական

Պապիկյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Պապիկյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊԵՐՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում