Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև. Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ անկախության օրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև՝ հիմնվելով մեր ժողովուրդների երկարամյա կապերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եվգենի Պերեբիյնիսը՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
Հատկանշական է, որ Ուկրաինայի փոխարտգործնախարարն իր շնորհավորանքը գրել է հայերենով:
«Ջերմորեն շնորհավորանքներ Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Մաղթում ենք հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն։ Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Ուկրաինայի և Հայաստանի միջև՝ հիմնվելով մեր ժողովուրդների երկարամյա կապերի վրա, ինչպես նաև, համոզված եմ, նրանց ընդհանուր ապագայի համար՝ եվրոպական ընտանիքում»,- ասված է գրառման մեջ:
Ջերմորեն շնորհավորանքներԱնկախության տոնի առթիվ։ Մաղթում ենքժողովրդին խաղաղություն և բարօրություն։ Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը ևմիջև՝ հիմնվելով մեր ժողովուրդների երկարամյա կապերի վրա, ինչպես նաև, համոզված եմ, նրանց ընդհանուր ապագայի համար եվրոպական ընտանիքում։
— Yevhen Perebyinis (@YPerebyinis) September 21, 2023