120 հազար խաղաղ բնակիչ ենթարկվում է Ադրբեջանի ռազմական հարձակմանը Լեռնային Ղարաբաղում․ Հենրիխ Մխիթարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիային՝ նշելով, որ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ ռազմական հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից։

«Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, ռազմական հարձակման են ենթարկվել։ Ադրբեջանը սկսել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը՝ հրետակոծելով խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ 9-ամյսա կանխամտածված շրջափակումից, սովահարություն հարուցելուց և հումանիտար օգնության հասանելիության ապահովումը մերժելուց հետո։ Ինպես ասել են փորձագետները՝ սա ցեղասպանություն է։ Ես կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտային աշխարհին և մեդիայի գործընկերներին օգնել խաղաղությունը վերականգնելու ձայնը տարածելու հարցում։ Երեխաները չեն կարող թիրախ լինել, և արդեն 1 երեխա սպանվել է, 11-ը՝ վիրավորվել»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մխիթարյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հրետակոծելով և հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանը նաև առաջխաղացման փորձեր է ձեռնարկել տարբեր ուղղություններով։ Պաշտպանության բանակը հայտնել է, որ համառ դիմադրություն է ցույց տալիս։

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը