Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղում մեծացնում են հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների վտանգը․ Freedom House

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ ընդգծելով, որ տարածաշրջանի դեմոգրաֆիկ պատկերի փոփոխման ցանկացած փորձ ապօրինի ու անընդունելի է։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության բռնի հարձակումները Լեռնային Ղարաբաղում՝ մեծացնելով տարածաշրջանի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների վտանգը։ Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը ստիպողաբար փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պաշտպանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պահանջել Ադրբեջանի կառավարությունից՝ լինել պատասխանատու տարածաշրջանի հայերի բարօրության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Freedom House-ի՝ «X»-ի (նախկին Թվիթեր) միկրոբլոգում, որտեղ իրավապաշտպան կազմակերպությունը նաև կիսվել է Politico-ի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ հասցեական հոդվածով։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին սկսած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում գտնվում է 80 վիրավոր, նախնական տվյալներով ՝15-ը քաղաքացիական անձիք են։ Արձանագրվել է մահվան 5 դեպք: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կիրառում է հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։

Հայերեն العربية English Español Français Русский

Օվերչուկը բուսասանիտարական վերահսկողության շուրջ Հայաստանի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել

Իրանը հայտնել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու մասին

Մոսկվան արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Փաշինյանը կոչ է արել վերջ տալ Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը

Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին կոչ կանի ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հարցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Մեզ ռադիկալ քայլեր են պետք. վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել բանակում մահվան դեպքերի առնչությամբ