Հասարակական

ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից:

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանն իր «ֆեյսբուք» սոցիալական կայքում, www.youtube.comկայքի «Тигран Уриханян» վերնագրով և «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն» գրառմամբ տիտղոսային պատկերով օգտագհաշիվներով հրապարակել է «Կոչ եմ անում դուրս գալ փողոց» վերտառությամբ տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանում պարունակվում եմ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Սոցիալական հարթակներում առկա են նման բովանդակության այլ հրապարակումներ ևս, որոնք ներկա պահին ուսումնասիրվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը կոչ է անում դրսևորել օրինապաշտ, իրավահպատակ վարքագիծ, զերծ մնալ հակաիրավական, պետության անվտանգության և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններից, դրանց դիմելուն ուղղված կոչեր հնչեցնելուց։

Կոմիտեից հայտնում են, որ ցանկացած առերևույթ հանցավոր դրսևորման տրվելու է համաչափ քրեաիրավական գնահատական։

Հայերեն

Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածների ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

«Եվրադաշինքի» և «Մայր Հայաստանի» թեկնածուները խոսել են Գյումրիում ավագանու ընտրություններում սպասելիքներից

Գյումրիում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ է մատուցում