Իրավունք

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների ընթացքում, մարտի 30-ի ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ստացվել է  քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու՝ 1, խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու՝ 1,  քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 2, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ 2 հաղորդում։

Որպես պատահար գրանցված և ստուգման փուլում գտնվող 14 հաղորդումներից 4 ահազանգ ստացվել է քաղաքացիներից, իսկ 6-ը՝ մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումներից։ 

Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 61 անձ, որոնցից Գյումրի համայնքում՝ 33 քաղաքացի, Փարաքար համայնքում՝ 28 քաղաքացի։

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 13 անձ, որոնցից Գյումրի համայնքում՝ 8 քաղաքացի, Փարաքար համայնքում՝ 5 քաղաքացի։

Նշվում է, որ ՆԳՆ շրջիկ ձևաչափով սպասարկման գրասենյակների աշխատակիցները 311 քաղաքացու տրամադրել են խորհրդատվություն․ Գյումրի համայնքում՝ 210 քաղաքացու, Փարաքար համայնքում՝ 101 քաղաքացու:

ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 2 զանգ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում