ԵԱՀԿ գործող նախագահը Լեռնային Ղարաբաղում անհապաղ ապաէսկալացման կոչ է արել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման և տեղի բնակչությանը սպառնացող վտանգի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես խորապես մտահոգված եմ Ստեփանակերտում ռազմական գործողությունների և քաղաքացիական բնակչության համար դրանցից բխող վտանգի առնչությամբ: Անհապաղ ապաէսկալացման կոչ եմ անում։ Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և մարդասիրական մտահոգությունները պետք է գերակայեն», - գրել է նա։

Օսմանին հավելել է, որ թեմային կանդրադառնա նաև Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ նախատեսվող հանդիպումների ընթացքում։

«Այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ժամանակ ես հանդիպում կունենամ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ և կկրկնեմ իմ կոչը՝ շարունակելու դիվանագիտական շփումները և առաջնահերթությունը տալու կայուն խաղաղության ջանքերին», - հավելել է ԵԱՀԿ գործող նախագահը։

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: ԼՂ ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է առաջանալ Լեռնային Ղարաբաղի ՊԲ պաշտպանության խորքը։ Լեռնային Ղարաբաղում երկու զոհերից մեկը երեխա է։ Կա 26 վիրավոր։

Հայերեն English Français Русский Türkçe

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով