Քաղաքականություն

Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն․ Շառլ Միշել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն․ Շառլ Միշել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, X (նախկին Twitter) սոցիալական հարթակում նման գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Այսօր սարսափելի լուրեր են ստացվում նախկին Լեռնային Ղարաբաղի շրջանից։ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն, որպեսզի հնարավոր լինի իրական երկխոսությունը Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»,- գրել է Շառլ Միշելը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում