Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշվարկի վիճակահանություն.ԿԸՀ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, տեղի կունենա պարտադիր վերահաշվարկի վիճակահանությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։ Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանդրադառնան վերահաշվարկի դիմումներին։

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն՝ բոլոր ընտրատարածքներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն՝ վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։

Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վերահաշվարկի աշխատանքները ևս կհեռարձակվեն ԿԸՀ կայքում։

Հայերեն English

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին