Կանցկացվի թվային հմտությունների անվճար դասընթաց ուսուցիչների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է «Թվային հմտություններ ուսուցիչների համար» դասընթաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձևը: Դասընթացը մեկնարկում է սեպտեմբերի 25-ին, տևողությունը 2 ամիս է։ Մասնակցությունն անվճար է, ձևաչափն՝ առցանց:

Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն՝ համակարգչային հիմունքներ, տեղեկատվական գրագիտության սկզբունքներ, թվային բովանդակություն ստեղծող գործիքներ (MS Office: Word, Excel, PPT; Google Suite: Google Doc, Sheet, Forms, Slides; Web, Image, Canva), կրթական առցանց գործիքներ (Mentimeter, Kahoot, Quizlet և Slido), հաղորդակցման հարթակներ (Zoom, Teams, Gmail, Google Meet, Moodle, Slack, Discord), ծրագրի կառավարման գործիքներ (Trello, Jira, Asana, Canvas, Google Workspace), թվային էթիկետի և թվային անվտանգության կանոններ:

Դասընթացին կարող են մասնակցել մինչև 29 տարեկան մարզաբնակ այն երիտասարդներն, ովքեր արդեն իսկ ունեն մանկավարժի որակավորում, կամ սովորում են ավարտական կուրսերում և ստանալու են մանկավարժի որակավորում:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում