Քաղաքականություն

Իրանը թույլ չի տա, որ սահմանափակվի կամ փակվի Հայաստանի հետ պատմական կապը․ Աբդոլահիան

1 րոպեի ընթերցում

Իրանը թույլ չի տա, որ սահմանափակվի կամ փակվի Հայաստանի հետ պատմական կապը․ Աբդոլահիան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա, որպեսզի սահմանափակվի կամ փակվի իր պատմական կապը Հայաստանի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարարն այս մասին ասել է Al-Vefagh թերթին տված հարցազրույցում։

Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարն այդ մասին ասել է՝ անդրադառնալով Հարավային Կովկասում առկա զարգացումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում