Քաղաքականություն

Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը չի կարող փոխել արտաքին քաղաքականության վեկտորը, այն միշտ կողմնորոշված է՝ ըստ երկրի պետական շահերի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

Վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը թափանցիկ է: Նա տեղին չհամարեց ձևակերպումները, թե Հայաստանը փոխում է արտաքին քաղաքական վեկտորը:

«Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել՝ այն իմաստով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է՝ ըստ Հայաստանի պետական շահերի: Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է և ելնում է Հայաստանի պետական շահերից»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին՝ վարչապետն ասաց, որ դրանում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-Ադրբեջան շփման գծում իրադրության գնահատականը, այն, ինչ ներկայացրել է այս տարվա ընթացքում իրենց ունեցած 7-8 հեռախոսային խոսակցությունների ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում