Հասարակական

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից 80 մարդ տեղափոխվել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից 80 մարդ տեղափոխվել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ 80 մարդ Լեռնային Ղարաբաղից Լաչինի միջանցքով տեղափոխվել է Հայաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Peacekeeper տելեգրամյան ալիքը, որը լուսաբանում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությունը։

Նշվում է, որ Հայաստան տեղափոխվածները հայկական և արտասահմանյան բուհերի ուսանողներ են, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով աշխատանքը կորցրած մասնագետներն ու բանվորները, որոնք չեն կարողացել վերադառնալ իրենց մշտական բնակության վայր։ Նրանք իրենց ՀՀ տեղափոխումը կազմակերպելու համար դիմել են ՌԴ խաղաղապահ զորակազմի ընդունարան։

Նշվում է, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչները հարմարավետ ավտոբուսներով կազմակերպել են իրենց մշտական բնակության վայրեր և կրթական հաստատություններ մեկնող շուրջ 80 մարդու ուղեկցումը, ապա վերահսկել են, որպեսզի նրանք անցնեն ադրբեջանական սահմանային անցակետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում