Հասարակական

Վահե Ղազարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին

2 րոպեի ընթերցում

Վահե Ղազարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։

Օրակարգում ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում անձանց միջպետական հետախուզման, ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման, Համացանցում թմրամիջոցների անօրինական շրջնառության հակազդման, կիբերհանցավորության դեմ պայքարի, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի օբյեկտներում հասարակական կարգի ապահովման և այլ հարցեր են եղել:

Նիստում ելույթ է ունեցել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով Ներքին գործերի նախարարության կազմավորման ընթացքին, Պարեկային ծառայության կայացմանն ու քրեական ոստիկանության ստորաբաժանումների կազմավորմանը և բարեփոխումների շրջանակում իրականացվող այլ գործընթացների:

Վահե Ղազարյանը նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել կիրեռհանցավորության աճի միտումներին ու Համացանցով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տարածման խնդիրներին և ընդգծել, որ այդ ոլորտում պայքարի արդյունավետության բարձրացման համար ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ մարմինների մշտական և անընդմեջ օպերատիվ կապին զուգահեռ անհրաժեշտ է միասնական միջոցներ ձեռնարկել և մշակել փոխհամաձայնեցված մոտեցումներ, մասնավորապես՝ ձևավորել ոլորտի մասնագիտացված ստորաբաժանումներ ԱՊՀ շրջանակում:

Քննարկված հարցերի վերաբերյալ կայացվել են կոնկրետ որոշումներ ու ստորագրվել համապատասխան փաստաթղթեր: ԱՊՀ մասնակից պետությունների Ներքին գործերի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել հաջորդ նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում