100-ից բարձր տարիքի ճապոնացիների թիվն առաջին անգամ գերազանցել է 92 000-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 100-ից բարձր տարիքի ճապոնացի երկարակյացների թիվն առաջին անգամ գերազանցել է 92 000-ը: Այս տվյալները հայտնել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը սեպտեմբերի 18-ին կայանալիք Ավագների մեծարման օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС-ի հրապարակումից:

Սեպտեմբերի 15-ի դրությամբ երկրում ապրում է 100-ից բարձր տարիքի 92 139 քաղաքացի։ Երկարակյացների թիվն ավելանում է ավելի քան 50 տարի անընդմեջ՝ ամեն տարի սահմանելով նոր ռեկորդ։ Այս տարի 100-ից բարձր տարիքի անձանց թիվը երկրում ավելացել է 1500-ով։ Երկարակյացների շուրջ 89%-ը բաժին է ընկնում կանանց։

Նախարարությունը նշում է, որ այս տարի իր 100-ամյա հոբելյանը նշում է 47 107 մարդ, ինչի կապակցությամբ նրանց կուղարկվեն շնորհավորագրեր և հուշանվերներ։

Երկարակյացների թիվը Ճապոնիայում անշեղորեն աճում է առնվազն 1963 թվականից ի վեր, երբ ընդունվեց տարեցների սոցիալական ապահովության օրենքը: Այն ժամանակ երկրում կար 100-ից բարձր տարիքի 153 մարդ։ 1981 թվականին նրանց թիվը գերազանցել է 1000-ը, 1998 թվականին՝ 10 000-ը, իսկ 2012 թվականին՝ արդեն 50 000-ը։

Ճապոնիան երկարակյացների թվով առաջատարներից է աշխարհում։ Յուրաքանչյուր 100 հազար բնակչին այնտեղ բաժին է ընկնում 100-ից բարձր տարիքի 73 մարդ։ Ինչպես մյուս երկրներում, Ճապոնիայում կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։ Կանանց կյանքի միջին տևողությունը գերազանցում է 87-ը, իսկ տղամարդկանցը՝ 81-ը։

Ճապոնիայի ամենատարեց բնակիչը 116-ամյա Ֆուսա Տացումին է, որը ծնվել է 1907 թ. ապրիլի 25-ին։ Նրա ազգականների խոսքով՝ նա սովորական կենսակերպ է վարել, իսկ երկարակեցության գաղտնիքը ճիշտ ու կանոնավոր սնվելու մեջ է։

Հայերեն Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են