ԱՄՆ-ի համար առաջնահերթություն են Լաչինի միջանցքի անհապաղ բացումն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի համար առաջնահերթություն են ինչպես Լաչինի միջանցքի վերաբացումը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Վաշինգտոնի համար առաջնահերթ այս խնդիրներից նա խոսել է ՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցին Երևան, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։

«Նա (խմբ․՝ Լուի Բոնոն) շարունակում է շփումները կարճաժամկետ առաջնահերթության, այն է՝ Լաչինի միջանցքի վերաբացման, և, իհարկե, երկարաժամկետ առաջնահերթության, այն է՝ ընդհանուր խնդրի վերաբերյալ խաղաղ լուծման հասնելու շուրջ, ինչը ես անվանում եմ երկարաժամկետ, բայց մենք իսկապես ցանկանում ենք, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ», - ասել է Մեթյու Միլլերը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչության վիճակին՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը կրկնել է Լաչինի միջանցքի անհապաղ բացման կարևորությունը։

«Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի։ Մենք դա հստակ ասել ենք։ Պետքարտուղար Բլինքենը շփումներ է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը հանգուցալուծելու համար», - ասել է Միլլերը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն