ՀՀ-ում ու տարածաշրջանում արևային առաջին լողացող էլեկտրակայանը Երևանյան լճի վրա է. կայացավ բացման արարողությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան լճի վրա կառուցվել է 150 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արևային ֆոտովոլտային կայան, որը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի էներգախնայողության հիմնադրամի և ֆրանսիական NEPSEN ընկերության համագործակցությամբ մշակվել է «Հայաստանում լողացող արևային կայանների զարգացման ծրագիր», որի արդյունքում 800 հազար եվրո դրամաշնորհը հավանության է արժանացել Ֆրանսիայի կառավարության կողմից:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզմամբ այս կայանը բացառիկ է:

«2018 թվականից մենք փոքր քայլելով սկսել ենք արևային էներգետիկայի զարգացումը և կարծում եմ այդ քայլերը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մեծացան, և մենք, մեր իսկ մշակած ռազմավարությունից էականորեն առաջ անցանք: Հայաստանում արդեն իսկ գործում են հարյուրավոր արևային կայաններ և մենք 200 մեգավատ հզորության արևային կայանի կառուցման համաձայնագիր ունենք «Masdar» ընկերության հետ»,- ասաց Ավինյանը:

Փոխքաղաքապետն ընդգծեց, որ Երևան քաղաքը պատրաստվում է ամբողջապես անցնել կանաչ էներգիայի սպառման:

Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի փետրվարի 25-ին։ Մշակվել է Հայաստանի տարածքում գտնվող բոլոր լճերի և արհեստական ջրամբարների ցուցակը` իրենց հիմնական բնութագրական տվյալներով։ Այնուհետև տվյալ ցուցակից, տեխնիկական և բնապահպանական և այլ խնդիրները հաշվի առնելով, պետք է ընտրվեր երեք ջրամբար: Հիմնադրամի և NEPSEN ընկերության հետ համատեղ քննարկումների արդյունքում ընտրվել են Ազատի ջրամբարը (Արարատի մարզ), Ապարանի ջրամբարը (Արագածոտնի մարզ) և Երևանյան ջրամբարը (Երևան)։

Ծրագրի շրջանակում իրականացվել է ընտրված ջրամբարի համար ցուցադրական արևային կայանի տեխնիկատնտեսական հիմնավորում։ Հինվելով այդ տեխնիկատնտեսական հիմնավորումների վրա՝ ծրագրի իրականացման համար որպես նպատակահարմար ջրամբար ընտրվել է Երևանյան լիճը:

«Բոլորիս միավորող այս ծրագիրը շատ կարևոր է: Սա նպաստում է Հայաստանում էներգետիկ անցմանը, Հայաստանի էներգետիկ անկախացմանը: Ծրագիրը նաև նշանավորում է հայ-ֆրանսիական համագործակցության հաջողությունը: Ծրագիրը նախատիպ կարող է հանդիսանալ: Համոզված եմ՝ միանական հաջողություն կունենանք, և սա սկիզբն է»,- նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին:

Երևանյան լիճը որպես ծրագրի իրականացման ջրամբար ընտրելուց հետո, «ՋԻՆՋ» ՍՊԸ-ի հետ համատեղ Հիմնադրամն իրականացրել է կայանի շրջակա միջավայրի վրա սոցիալական ազդեցության գնահատում (ՇՄՍԱԳ), ըստ որի կայանի կառուցման և շահագործման ժամանակ բնապահպանական ու սոցիալական զգալի ազդեցություն չի ակնկալվում:

ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը նշեց՝ ինչպես ցանկացած նոր ծրագիր, այնպես էլ այս ծրագիրը հարթ չի անցել, հանդիպել են բազմաթիվ դժվարությունների: Ծրագրի շրջանակներում իրականացրել են Հայաստանի տարբեր շրջաններում կայանների կառուցման պոտենցիալի ուսումնասիրություն, բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում:

«Երևանյան լիճը շատ հարմար է նման կայանի համար: Արևային լողացող կայանները նոր տեխնոլոգիա են վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Կայանն իսկապես լողացող է: Ի տարբերություն ցամաքի կայաններին, սրանք հողային տարածք չեն զբաղեցնում, միաժամանակ մշտապես հովացվում են»,- նշեց Ասատրյանը:

Կայանի կառուցման աշխատանքների համար իրականացվել է մրցույթ, որի հաղթող է ճանաչվել «Օպտիմում Էներջի» ՍՊԸ-ն:

Հայերեն English Français Русский

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է