Միջազգային

Երկխոսության համար Ուկրաինան պետք է չեղարկի ՌԴ-ի հետ բանակցությունների արգելքի հրամանագիրը. Պուտին

2 րոպեի ընթերցում

Երկխոսության համար Ուկրաինան պետք է չեղարկի ՌԴ-ի հետ բանակցությունների արգելքի հրամանագիրը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում խաղաղության գործընթացի մեկնարկի համար Կիևը նախ պետք է չեղարկի բանակցություններ վարելու օրենսդրական արգելքը, և այդ հրամանագրի չեղարկումը կարող է դառնալ դեպի երկխոսություն առաջին քայլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

«Եթե Միացյալ Նահանգները կարծում է, թե Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, ապա թող չեղարկեն Ուկրաինայի նախագահի հրամանագիրը, որն արգելում է բանակցություններ վարել․ չէ՞ որ այնտեղ նախագահը հրամանագիր է արձակել, որով ինքն իրեն և բոլորին արգելել է բանակցություններ վարել։ Ահա (խմբ․՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինքենն ասում է, որ նրանք պատրաստ են։ Դե լավ, թող նախ չեղարկվի այդ հրամանագիրը, դա առաջին քայլն է», - ՌԴ ղեկավարի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Նա նշել է, որ առայժմ հակահարձակման հետևանքով Ուկրաինան կրում է մարդկային մեծ կորուստներ և տեխնիկայի կորուստներ։

«Նրանք ցանկացած գնով, ինչպես իրենք են ասում, ձգտում են արդյունքների հասնել», - ասել է Կրեմլի ղեկավարը։

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը չի կարող դադարեցնել մարտական գործողությունները, եթե հակառակորդը հակահարձակման է գնում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում