Միջազգային

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին 10-հազարանոց զորախումբ է տեղակայել

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին 10-հազարանոց զորախումբ է տեղակայել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Մացեյ Վոնսիկը հայտարարել է, որ երկիրը 10 հազար զինվոր է կենտրոնացրել Բելառուսի հետ սահմանին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

«Մենք շատ ուժեղ ենք ամրացրել սահմանը, և, բացի մեր կառուցած պարիսպից, որը մեծ նշանակություն ունի, բացի պարագիծը վերազինելուց, ինչը շատ է օգնում, այնտեղ գտնվում է 10 հազար զինվոր», - սեպտեմբերի 12-ին Վոնսիկն ասել է Լեհաստանի ռադիոյի եթերում։

«Այս թվից 6 հազարը գտնվում է ճամբարում, իսկ 4 հազարը՝ անմիջապես սահմանի վրա», - ասել է Լեհաստանի ՆԳՆ փոխնախարարը։

«Բացի այդ, կա 5 հազար սահմանապահ և շուրջ հազար ոստիկան», - հավելել է նա։

Վոնսիկը նաև նշել է, որ լեհ-բելառուսական սահմանին «որոշակիորեն ավելի հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ բան չի կարող տեղի ունենալ:

«Ժամանակ առ ժամանակ մեր պարեկների վրա քարեր ու փայտեր են նետում, սակայն սահմանի վրա ճնշումն իսկապես նվազել է», - ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում