Միջազգային

Լիբիայի քաղաքներից մեկում հեղեղներից հետո 1000 զոհի մարմին է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Լիբիայի քաղաքներից մեկում հեղեղներից հետո 1000 զոհի մարմին է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբիայի Դերնա քաղաքում «Դանիել» փոթորկի առաջացրած հեղեղներից հետո հայտնաբերվել է ավելի քան 1000 զոհի մարմին։ Զոհերի թիվը, ըստ իշխանությունների, կարող է շատ ավելի մեծ լինել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալության հրապարակումը։

Լիբիայի արևելյան վարչակազմի անդամներից մեկը Reuters-ի հայտնել է, որ քաղաքի գրեթե 25 %-ը ոչնչացել է, բազմաթիվ շենքեր փլուզվել են։

Երկու մասի բաժանված Լիբիայի արևելյան հատվածի պաշտոնյաները սեպտեմբերի 11-ին հայտնել էին, որ հեղեղների հետևանքով առնվազն 2000 մարդ է զոհվել, սակայն առայժմ պարզ չէ, թե ինչ տվյալների վրա էր հիմնված այս թիվը։

Իշխանությունները նաև հայտնել են, որ հազարավոր մարդիկ անհետ կորած են։

Տրիպոլիի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությունը չի վերահսկում Լիբիայի արևելյան հատվածները։

Անցյալ շաբաթ «Դանիել» փոթորիկը մոլեգնում էր Հունաստանում, Թուրքիայում և Բուլղարիայում՝ առնվազն 14 մարդու մահվան պատճառ դառնալով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում