Միջազգային

«Ուրալյան ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռը դաշտում վթարային վայրէջք է կատարել

1 րոպեի ընթերցում

«Ուրալյան ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռը դաշտում վթարային վայրէջք է կատարել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը Սոչիից մեկնում էր Օմսկ, վթարային վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի մարզում՝ Ուբինսկի շրջանի ցորենի դաշտում։ Ինքնաթիռում գտնվել է 159 ուղևոր, այդ թվում՝ 23 երեխա, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС-ի հրապարակումը։

Ինքնաթիռն ահազանգ է հնչեցրել և Նովոսիբիրսկի օդանավակայանում վայրէջքի թույլտվություն է խնդրել։ Խնդիրներ են առաջացել հիդրավլիկ համակարգի հետ, և մտավախություններ են առաջացել, որ պահեստային օդանավակայանում վայրէջքի ժամանակ կարող են խափանվել արգելակները։ Անձնակազմը որոշում է ընդունել ինքնաթիռն իջեցնել դաշտում՝ օդանավակայանից դուրս։

Ուղևորներից մեկը բուժօգնության կարիք է ունեցել, քանի որ նրա մոտ բարձրացել է ճնշումը։

Ուղևորներին ժամանակավորապես տեղավորել են Ուբինսկոյե գյուղի մշակույթի տանը։ Նրանց Նովոսիբիրսկ տեղափոխելու համար ուղարկվել են ավտոբուսներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում