Միջազգային

Ճապոնիան հաջողությամբ առաքելություն է ուղարկել դեպի Լուսին՝ միանալով մրցավազքին

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան հաջողությամբ առաքելություն է ուղարկել դեպի Լուսին՝ միանալով մրցավազքին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիան սեպտեմբերի 7-ին հաջողությամբ հրթիռ է արձակել, որը պետք է լուսնագնացը հասցնի Լուսին։ Սա երկրի՝ այս տարվա արդեն չորրորդ նման փորձն էր․ նախկին փորձերը տապալվել էին վատ եղանակի պատճառով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա լուսնագնացը, որը ստացել է «լուսնային դիպուկահար» անվանումը, պետք է հասնի Լուսնի մակերևույթին 2024 թ․ փետրվարին։ Ճապոնիան նախատեսում է իր տիեզերական սարքն իջեցնել Շիոլի խառնարանի մոտակայքում։

Ճապոնիան ցանկանում է դառնալ 5-րդ երկիրը, որը վայրէջք կկատարի Լուսնի վրա՝ հաջորդելով ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին։

Երկու շաբաթ առաջ Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որը հաջողությամբ տիեզերանավ իջեցրեց Լուսնի հարավային բևեռում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում