Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինա այցի նպատակներից է Կիևին «անսասան աջակցության» ցուցաբերումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկօրյա այցով Կիևում է՝ քաղաքի հրթիռակոծությունից ժամեր անց։ Բլինքենը հայտնել է, որ Ուկրաինա է եկել, որպեսզի ցույց տա Վաշինգտոնի «անսասան աջակցությունը» Կիևին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից, ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, այնուհետև սպասվում է նրա հանդիպումը նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Ես այստեղ եմ առաջին հերթին այն բանի համար, որպեսզի ցույց տամ մեր անսասան աջակցությունն Ուկրաինային․․․ Մենք ցանկանում ենք համոզվել, որ Ուկրաինան ունենա այն, ինչի կարիքը կա ոչ միայն հակահարձակման ընթացքում, այլ նաև երկարաժամկետ հեռանկարում, որպեսզի համոզվենք, որ այն ունի ուժեղ զսպող ուժ․․․ Մենք նաև վճռական ենք՝ շարունակելու աշխատանքը մեր գործընկերների հետ, մինչ նրանք կառուցում և վերակառուցում են ուժեղ տնտեսություն, ուժեղ ժողովրդավարություն», - ասել է Բլինքենը Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ։

Տարբեր ԶԼՄ-ներ, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների շրջանում իրենց աղբյուրներին, հաղորդում են, որ ուկրաինական հակահարձակումը չափազանց դանդաղ է առաջ ընթանում, և որ դա պայմանավորված է վատ մարտավարությամբ, ինչն Ուկրաինայում դժգոհության առիթ է դարձել։

Ակնկալվում է, որ իր այցի ընթացքում Բլինքենը կհայտարարի Ուկրաինային աջակցության նոր՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին։

Հայերեն Русский

Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ

ՀՀ ՔԿ ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի դասընթացին

Օտարման են ներկայացվում Շիրակի մարզի Անի համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքեր

Ռուսական դիզելով բեռնված լցանավերի երթուղու փոփոխությունը կապված չէ ԱՄՆ ընտրությունների արդյունքների հետ. Պեսկով

NEXT Address-ը Բաթումիում․ ինչո՞ւ է NEXT Property-ի առաջատար նախագիծը գրավում հայ ներդրողների ուշադրությունը

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը

Ամերիկյան կողմը Թրամփի հանձնարարությամբ աշխատում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ. Քուշներ

FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները

Հայաստանը Չինաստանին է հանձնել պետական սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձին

Առաջիկայում կմեկնարկի Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը․ Նիկոլ Փաշինյան