Միջազգային

Իրանի դեսպանը Էր-Ռիադ է ժամանել հարաբերությունների խզումից 7 տարի անց

1 րոպեի ընթերցում

Իրանի դեսպանը Էր-Ռիադ է ժամանել հարաբերությունների խզումից 7 տարի անց

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպան Ալի Ռեզա Էնայաթին ժամանել է Էր Ռիադ՝ ստանձնելու դիվանագիտական ​​առաքելության ղեկավարությունը, որը վերսկսել է աշխատանքը յոթ տարվա ընդմիջումից հետո։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, դեսպանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք է ժամանել նորանշանակ դիվանագետների թիմի ուղեկցությամբ՝ փոխարինելու Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, ով ղեկավարում է Իրանի դեսպանությունը հունիսին բացվելուց հետո:

Էնայաթին Էր-Ռիադ մեկնելուց առաջ հանդիպել է Իրանի նախագահի հետ։ Հանդիպման ընթացքում Ռաիսին ընդգծել է երկու երկրների՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի կարևորությունը Մերձավոր Արևելքում և իսլամական աշխարհում՝ կոչ անելով օգտագործել առկա հնարավորությունները Թեհրանի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների զարգացման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում