Միջազգային

Էրդողանը միջնորդություն է առաջարկել Ուկրաինայի հարցով

1 րոպեի ընթերցում

Էրդողանը միջնորդություն է առաջարկել Ուկրաինայի հարցով

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ին՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:

«Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ ջանքեր գործադրելու հարցում: Մենք մեր երկրում ընդունել ենք Ուկրաինայի հակամարտության կողմերի միջև բանակցությունները: Մենք կրկին պատրաստ ենք միջնորդի գործառույթ ստանձնել»,-հայտարարել Է Էրդողանը Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Սոչիում սեպտեմբերի 4-ին: Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո սա նրանց առաջին հանդիպումն էր: Նախագահները քննարկել են Սևծովյան հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը և այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում