Հայաստանի նախագահն ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։

Այս որոշումը միտված էր Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի կյանքի կոչմանը ու նաև պարտադրված էր ադրբեջանական իշխանությունների վարած ագրեսիվ ու հակահայկական քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության առջև ծառացած գոյաբանական սպառնալիքով։

Այս իրադարձություններից 32 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է ապրելու և անվտանգության լրջագույն մարտահրավերների առաջ։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի հայության ապրելու և անվտանգության իրավունքների հասցեագրման և երաշխավորման մեխանիզմների ներդրմամբ։

Սիրելի ժողովուրդ,

Այսօր առավել քան երբևէ, Արցախի մեր հայրենակիցները կարիք ունեն մեր ժողովրդի հավաքական ջանքերի միավորմանը հանուն խաղաղ ու անվտանգ Լեռնային Ղարաբաղի, հանուն Ղարաբաղի հայության իր սեփական տանն ապրելու և արարելու անքակտելի իրավունքների պաշտպանության։

Այս նպատակների իրականացման համար հարկ է նաև, որ մենք հաստատակամորեն արձանագրենք, որ հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացով, միջազգային մեխանիզմի կիրառմամբ և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով»,- ասված է ուղերձում:

Հայերեն

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը