Իտալիայում Ամարենա անունով արջի սպանությունն առաջացրել է մարդկանց վրդովմունքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իտալական Սան Սեբաստիանո դե Մարսի քաղաքի մերձակայքում տեղի բնակիչներին քաջ հայտնի արջ են սպանել։ Նրան սպանած տղամարդն ասել է, որ վախից կրակ է բացել նրա վրա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «BBC»-ին, ընդամենը մի քանի օր առաջ ֆիքսել են թե ինչպես է արջը՝ Ամարենան, երկու ձագուկների հետ քայլում քաղաքի փողոցներով։

Տեղի նահանգապետ Մարկո Մարսիլիոն ասել է, որ Աբրուցո շրջանում ոչ մի արջ երբեք որևէ վտանգ չի ներկայացրել բնակիչների համար։ Աբրուցոյում շատերը ցնցված են Ամարենայի սպանությունից։ Արջին այնտեղ ճանաչում էին, նրան նույնիսկ անվանել էին բալի անունով, որը նա հատկապես սիրում էր։ Նահանգապետը սոցցանցերի միջոցով սպանությունը որակել է որպես անհասկանալի՝ նշելով, որ այն մեծ հարված է հասցրել Աբրուցոյի ողջ շրջանին, որն այժմ ցավի և զայրույթի մեջ է:

Շրջակա միջավայրի նախարար Ժիլբերտո Պիչետոն իր հերթին միջադեպն անվանել է շատ լուրջ և ասել, որ պետք է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի արջի երկու ձագերը պաշտպանված լինեն հարձակումներից և մնան վայրի բնության մեջ:

Ամարենան մոտ 60 մարսիկան (Ապենինյան) գորշ արջերից մեկն էր, որոնք ապրում են կենտրոնական Իտալիայի Աբրուցո ազգային պարկում: Այդ տեսակն առհասարակ գտնվում է վերացման եզրին։

Հայերեն

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ