Քաղաքականություն

Ադրբեջանը Սոթքի հատվածում կենտրոնացնում է ռազմական տեխնիկա և լրացուցիչ անձնակազմ․ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը Սոթքի հատվածում կենտրոնացնում է ռազմական տեխնիկա և լրացուցիչ անձնակազմ․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սոթքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը կենտրոնացնում են ռազմական տեխնիկա և լրացուցիչ անձնակազմ։

«ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ:

Նշենք, որ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ։ Սոթքի հատվածում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում