Բելառուսում մեկնարկում են ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական ուժերի «Մարտական ​​եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը երկրում տեղի կունենան հինգ համատեղ և հատուկ վարժանքներ։ Դրանց ընթացքում «Փոխգործակցություն» արագ արձագանքման հավաքական ուժերը կմշակեն անվտանգության համակարգի միջոցների կիրառումը ՀԱՊԿ-ի Արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրադրության կարգավորման համար։ Հետախուզական ստորաբաժանումները գործի կդրվեն «Որոնում» հատուկ զորավարժություններում, «Էշելոն» վարժանքների ընթացքում կմշակեն նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների գործողությունները։ «Արգելք» հատուկ վարժանքներում կստեղծվի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ կազմավորում։ Նախատեսվում են նաև ԱԻՆ-ի «Ժայռ» հատուկ վարժանքները։

Եզրափակիչ փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժություններ անցկացնել Ղրղզստանում։

«Մարտական ​​եղբայրություն-2023» զորավարժությունները հանդիսավոր արարողությամբ կբացվեն Բրեստ ամրոցում։ Միջոցառումները նախատեսվում են վեց զորավարժարաններում՝ Բրեստի, Գրոդնոյի և Մինսկի մարզերում:

ՀԱՊԿ-ի շրջանակներում շտաբային բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ զորավարժություններին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ազգային զորամիավորումները։ Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցի ավելի քան 2500 զինծառայող և ավելի քան 500 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա։

«Մարտական ​​եղբայրություն» շարքի առաջին զորավարժությունները տեղի են ունեցել 2017 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի, Հայաստանի և Ղազախստանի տարածքում:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին