Միջազգային

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուոլեսը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուոլեսը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարական է տվել չորս տարի պաշտոնավարելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բեն Ուոլեսի հրաժարականի դիմումը և Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի պատասխան նամակը հրապարակվել են Բրիտանիայի կառավարության կայքում։

«Երկար մտորումներից հետո ես որոշում ընդունեցի պաշտոնը թողնելու թույլտվություն խնդրել»,- ասվում է պաշտոնական նամակում, որն Ուոլեսն ուղարկել է Սունակին:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդունել է պաշտպանության նախարարի հրաժարականը՝ բարձր գնահատելով նրա ծառայությունը երկրին։

Ուոլեսը բրիտանական պաշտպանական գերատեսչության ղեկավար է նշանակվել 2019 թ.-ին՝ Բորիս Ջոնսոնի իշխանության գալուց հետո։

Հուլիսին Times թերթին տված հարցազրույցում Ուոլեսը հաստատել էր աշնանը պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը՝ բրիտանական կաբինետում ծրագրված վերադասավորումների ընթացքում: Նա հայտարարել էր, որ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ցանկանում է վերադառնալ քաղաքականությունից ու պաշտպանությունից հեռու կյանքին և ուրախ կլիներ աշխատել բարում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում