Միջազգային

Ուկրաինան հերթական ԱԹՍ-ներով հարձակումն է իրականացրել Մոսկվայի և Բրյանսկի մարզերում․ ՌԴ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան հերթական ԱԹՍ-ներով հարձակումն է իրականացրել Մոսկվայի և Բրյանսկի մարզերում․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիշերը Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի շրջանում անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հարձակումն իրականացվել է Ուկրաինայի կողմից։

«Օգոստոսի 31-ի առավոտյան կանխվել է Կիևի վարչակարգի կողմից ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ներով հերթական ահաբեկչական հարձակումը Ռուսաստանի Դաշնության տարածքի օբյեկտների վրա», - նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ անօդաչուն ոչնչացվել է ՀՕՊ համակարգի կողմից՝ Վոսկրեսենսկի շրջանի տարածքում։

Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 30-ի երեկոյան ՀՕՊ համակարգերն ինքնաթիռային տիպի երկու ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել Բրյանսկի մարզի տարածքում։

Բացի այդ, ըստ գերատեսչության, Ղրիմի երկնքում ոչնչացվել է ուկրաինական հրթիռ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում