Գիշերը Ուկրաինայի տարբեր մարզեր ենթարկվել են հարձակման․ Կիևում կա 2 զոհ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիևի իշխանությունները հաղորդել են, որ գիշերը քաղաքի հիթիռակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ վիրավորվել։ Հրթիռի բեկորներն ընկել են վարչական շենքի վրա։ Ըստ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի՝ զոհվել են 2 պահակները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայության հրապարակումից։

Բացի այդ, ըստ տեղի իշխանությունների՝ ռուսական հրթիռի բեկորներն ընկել են «Աշան» հեռուստակենտրոնի շենքի վրա, առաջացել է հրդեհ, շենքի տանիքը ոչնչացել է։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Կիևի մարզում հրթիռակոծության հետևանքով նաև վնասվել է 6 մասնավոր տուն։

Հաղորդվել է նաև Օդեսայում, Կրիվոյ Ռոգում և Չերկասիի մարզում պայթյունների մասին։ Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Օդեսայի մարզի հրթիռակոծությունը տեղի է ունեցել ծովային տեղակայման հրթիռներով։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտնել է, որ գիշերը Ուկրաինայի զինված ուժերը խոցել են ռուսական ուժերի կողմից արձակված 28 թևավոր հրթիռ, ինչպես նաև 16 հարվածային անօդաչուներից 15-ը։ Ըստ Զալուժնիի՝ ԱԹՍ-ները և թևավոր հրթիռները խոցվել են Կիևի, Չերկասիի, Օդեսայի և Նիկոլաևի մարզերում։

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ