Ռուսաստանի մարզերը գիշերը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ Պսկովից, Բրյանսկից, Օրյոլից, Կալուգայից, Ռյազանից, Մոսկվայից գիշերվա ընթացքում հաղորդումներ են ստացվել անօդաչու թռչող սարքերի հարձակման վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ռուսական տարբեր լրատվամիջոցներից և տեղական իշխանությունների Telegram ալիքներից, գիշերը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00։30-ի սահմաններում, Պսկովում հետ է մղվել օդանավակայանի վրա տեղի ունեցած հարձակումը։ Ըստ Պսկովի նահանգապետի՝ տուժածներ չկան։ Տեղեկություններ են հաղորդվում չորս Իլ-76 ինքնաթիռի այրման մասին։ Օդանավակայանում չվերթերը դադարեցվել են։

Այնուհետև ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բրյանսկի մարզում ոչնչացրել է ուկրաինական 3 ԱԹՍ, իսկ Օրյոլի մարզում՝ 1։ Ըստ Բրյանսկի և Օրյոլի նահանգապետների՝ տուժածներ չկան։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ Բրյանսկի մարզում խոցված ԱԹՍ-ներից մեկն ընկել է գործարանի տարածքում՝ հրդեհ առաջացնելով։

Ավելի ուշ կատարված հրապարակման մեջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 02։00-ի սահմաններում Կալուգայի մարզում ՀՕՊ համակարգերի միջոցով ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել։

Գերատեսչությունն այնուհետև հայտնել է ժամը 02։30-ի սահմաններում Ռյազանի մարզի տարածքում ուկրաինական 1 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հաղորդեց, որ ժամը 04։00-ի սահմաններում ՀՕՊ համակարգերի կողմից Ռյազանի մարզում ևս մեկ անօդաչու է ոչնչացվել։

Իսկ ժամը 03։30-ի սահմաններում, ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության, 1 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվայի մարզի Ռուզայի շրջանում։ Մոսկվայի «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։ Ըստ ТАСС-ի՝ նաև հետաձգվել է դեպի Երևան 2 ինքնաթիռների չվերթը։

Իր հերթին Բրյանսկի նահանգապետը հայտնել է, որ 2 ԱԹՍ-ներ փորձել են հարվածել Բրյանսկի հեռուստաաշտարակին, տուժածներ և ավերածություններ չկան։

Տեղեկություններ են հաղորդվել նաև Սևաստոպոլի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակման փորձը խափանելու մասին։ Ըստ Սևաստոպոլի նահանգապետի՝ հետ է մղվել ծովից եկող անօդաչուների հարձակումը։

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ