ԱՊՀ երկրների վարչապետները կքննարկեն միասնական բյուջեի ձևավորումը և ՀՕՊ համակարգի ֆինանսավորումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի՝ հոկտեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք նիստում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն 2024 թ.-ի Համագործակցության միասնական բյուջեի ձևավորումը, ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ֆինանսավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է БелТА-ն՝ վկայակոչելով է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևին:

Նա նշել է, որ խորհրդի հիմնական օրակարգն արդեն ձևավորվել է։ Դրանում տեղ կգտնեն տնտեսական և հումանիտար հարցեր, ԱՊՀ-ի մարմինների գործունեության ֆինանսավորման վերաբերյալ հարցեր։

«Մասնավորապես, ֆինանսական հարցերը կզբաղեցնեն օրակարգի մեծ մասը. դրանք 11 հարցեր են, որոնք վերաբերում են ԱՊՀ-ի երկրների՝ հաջորդ տարվա միասնական բյուջեի ձևավորմանը, Հումանիտար համագործակցության միջպետական ​​հիմնադրամի ֆինանսավորմանը, 2024 թ.-ին ԱՊՀ երկրների ՀՕՊ համակարգի ֆինանսավորմանը», - հայտնել է նա։

Ըստ գլխավոր քարտուղարի՝ վարչապետներին կառաջարկվի քննարկել համատեղ գործունեության մի քանի ծրագրեր։

«Կառավարությունների ղեկավարներին կառաջարկվի հաստատել այն միջոցառումների պլանը, որոնք կապված են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ: Դա կնշվի 2025 թվականին: Պետությունների ղեկավարներն արդեն որոշում են ընդունել 2025 թ.-ին ԱՊՀ-ում հայտարարել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարի: Համագործակցության բոլոր երկրները, որոնց ժողովուրդները մասնակցել են ֆաշիզմի դեմ պայքարին, այդ օրվան նվիրված համապատասխան կարևոր միջոցառումներ կանցկացնեն իրենց երկրներում», - պարզաբանել է նա։

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ