Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժին հնարավոր կլինի հետևել օնլայն հարթակներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժն առաջիկայում կերևա օնլայն քարտեզների վրա, ինչը քաղաքացիներին հնարավորություն կտա օնլայն հարթակներում տեսնել ավտոբուսների տեղաշարժը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվեց, որ օնլայն քարտեզների վրա Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամրագրելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն մատակարարվել են, այս պահին իրականացվում են սարքերի կոնֆիգուրացման և տեղադրման աշխատանքները։

Նշվեց, որ յուրաքանչյուր երթուղու կահավորումից հետո դրա մասին կհայտարարվի։ Նշված աշխատանքների շրջանակներում քաղաքացիները հնարավորություն կունենան ոչ միայն առցանց ռեժիմով տեսնել ավտոբուսի շարժը և դրա մոտենալու ժամանակահատվածը դեպի նախատեսված կանգառ, այլ տվյալ ավտոբուսում հասանելի կլինի անվճար wi-fi ծածկույթ՝ ինտերնետ հասանելիությամբ։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ սա նույնպես կարևորագույն բարեփոխումներից մեկն է հանրային տրանսպորտի ոլորտում։ «Բարեփոխումը միայն շարժակազմը փոխելը չէ, միայն «Գազել»-ները վերացնելն ու նոր ավտոբուսներ բերելը դեռ բարեփոխում չէ։ Բարեփոխումն այս համակարգային լուծումներն են՝ միասնական տոմսային համակարգի ներդրումը, շարժակազմի վրա GPS սարքերի տեղադրումը, որը մեզ թույլ կտա օնլայն հարթակներում տեսնել, թե որ ավտոբուսը որտեղ է և քանի րոպեից կհասնի կանգառ։ Կարևոր է նաև կանգառներում այս ինֆորմացիայի տեղադրումը, որովհետև, երբ այդ սարքերը տեղադրվեն ավտոբուսների մեջ, մենք դրանց կոնկրետ տեղադիրքը տեսնելու ենք և կարողանալու ենք կանխատեսել, թե քանի րոպե հետո որ ավտոբուսը որ կանգառում կլինի»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ առաջիկայում ընդլայնվելու են նաև միայն հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը։

Հայերեն Español

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին