Ուկրաինան և Կանադան բանակցություններ են անցկացրել Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան և Կանադան անցկացրել են Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին երկկողմ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հայտարարությունը:

«Ուկրաինան բանակցություններ է սկսել Կանադայի հետ անվտանգության երաշխիքների տրամադրման մասին երկկողմ համաձայնագրի կնքման շուրջ, ինչպես դա նախատեսված է մեր պետությանը աջակցելու մասին համատեղ հռչակագրով: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ իրականացնում եմ բանակցությունների համակարգումը»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում:

Ամռանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում G7-ի՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Իտալիայի և Կանադայի ղեկավարները շրջանակային փաստաթուղթ են համաձայնեցրել, որը պայմանականորեն կոչվում է «անվտանգության երաշխիքների մասին» հռչակագիր:

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ երկրները պետք է տարբեր ոլորտներում աջակցություն տրամադրեն Կիևին, այդ թվում հզորացնեն Ուկրաինայի ռազմական ներուժը: Շրջանակային հռչակագրին միանալու մասին է հայտարարել արդեն 20-ից ավելի երկիր։

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել