Միջազգային

Միլանը օգոստոսի միջին օրական ջերմաստիճանի պատմական ռեկորդ է սահմանել

1 րոպեի ընթերցում

Միլանը օգոստոսի միջին օրական ջերմաստիճանի պատմական ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միլանում այս շաբաթ օդի միջին օրական ջերմաստիճանը կազմել է 33 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, ինչը ռեկորդային ցուցանիշ է ողջ պատմության ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Լոմբարդիայի տարածաշրջանի համար պատասխանատու շրջակա միջավայրի պահպանության տարածաշրջանային գործակալությունը (APRA):

«Միլան-Բրերա» օդերևութաբանական կայանն այս ցուցանիշները գրանցել է օգոստոսի 23-ին: Կայանը գործում է 1763 թվականից և առաջին անգամ գրանցել է նման ջերմաստիճան:

Մարզի որոշ քաղաքներում ջերմաստիճանը հասնում է 40 C-ի: Միլանում ամենաշոգ օրը համարվում էր 2003 թվականի օգոստոսի 11-ը, այն ժամանակ օրական միջին ջերմաստիճանը կազմել է 32.8 աստիճան:

Հռոմում ռեկորդային բարձր ջերմաստիճանը՝ 41.8 C է, որը գրանցվել է հուլիսին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում