Միջազգային

Դանիայում առաջարկել են 2 տարով ազատազրկել Ղուրանն այրելու համար

1 րոպեի ընթերցում

Դանիայում առաջարկել են 2 տարով ազատազրկել Ղուրանն այրելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դանիայի կառավարությունը օրինագիծ է ներկայացրել «կրոնական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի» արգելքի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով դանիական Ալտինգետ թերթը:

Փաստաթուղթը ներկայացրել է արդարադատության նախարար Պետեր Հումելգաարդը:

«Երբ մարդիկ վեր են կենում և այրում Ղուրանը, դա ծաղրական և ոչ համակրելի արարք է: Դա վնասում է Դանիային և դանիական շահերին, ինչպես նաև վտանգում է դանիացիների անվտանգությանը ամբողջ աշխարհում», - հայտարարել է Համելգաարդը:

«Ոչ պատշաճ վարվելը» վերաբերում է այրմանը, ինչպես նաև առարկայի վրա ոտք դնելուն կամ ոտքով հարվածելուն, առարկան ոչնչացնելուն ՝ դանակով պատռելով, կտրելով կամ ծակելով: Ընդ որում, խոսքը ոչ միայն Ղուրանի, այլև Աստվածաշնչի և Թորայի մասին է, ճշտել է նախարարը:

Որպես պատիժ առաջարկվում է տուգանք կամ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում